Վիեննայում կանցկացվի Իրանի միջուկային ծրագրերի շուրջ հերթական խորհրդակցությունը

Իրանի միջուկային ծրագրերի շուրջ հերթական խորհրդակցությունն է անցկացվելու երկուշաբթի օրը Վիեննայում: Մասնակցելու են Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Իրանի ներկայացուցիչները:

Հոկտեմբերի վերջին էլ, ամենայն հավանականությամբ, տեղի է ունենալու դիվանագիտական բարձր մակարդակի բանակցություն:

Անցյալ շաբաթ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն հայտարարել էր, որ Վիեննայում քննարկվելու են տեխնիկական խնդիրներին առնչվող հարցեր: