Վրաստան է ժամանում ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարը

Այսօր երկօրյա աշխատանքային այցով Վրաստան է ժամանում Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Վերշբոուն:

Վրաստանի արտգործնախարարության համաձայն` բարձրաստիճան պաշտոնյան մի շարք հանդիպումներ է ունենալու Թբիլիսիում, որոնց ընթացքում քննարկվելու են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: