Էրդողանը մեկնել է Իրաք

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Իրաք, որտեղ ստորագրելու է տնտեսական եւ քաղաքական կապերի ընդարձակման մի շարք պայմանագրեր:

Ստորագրվելիք փաստաթղթերի թվում է Իրաքից` Թուրքիայի տարածքով բնական գազ Եվրոպա փոխադրելու համաձայնագիրը։