Ինչպես են Երեւանում պատրաստվում դիտել Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը



Մայրաքաղաքում գործող բացօթյա ու փակ սրճարաններից ոչ բոլորն են պատրաստվել Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային պատասխան հանդիպմանը։ Բուքմեյքերական գրասենյակները փոխանցում են, որ երկու հավաքականների համար մարզական կարեւոր նշանակություն չունեցող այս հանդիպումը խաղադրույքներ անողներին այնքան էլ չի հետաքրքրում։