Դավութօղլուն Բաքվում պարզաբանումներ կտա հայ - թուրքական արձանագրությունների շուրջ

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եկող շաբաթ մեկնելու է Ադրբեջան: Հոկտեմբերի 21-ին նա Ադրբեջանի խորհրդարանում պարզաբանումներ է տալու հայ - թուրքական ստորագրված արձանագրությունների վերաբերյալ:

Հոկտեմբերի 21-22-ը Բաքվում անցկացվելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների հանդիպումը:

Հայաստանը եւս անդամակցում է տարածաշրջանային այս կազմակերպությանը: