Ռուսաստանի Պետդումայի երեք ընդդիմադիր խմբակցություններ` Կոմկուսը, Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը եւ «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն, այսօր լքել են նիստերի դահլիճը` ի նշան երկրի 75 սուբյեկտներում հոկտեմբերի 11-ին անցկացված տեղական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի:
«Մենք չենք ճանաչում ընտրությունները ամբողջ երկրի մասշտաբով, պահանջում ենք վերահաշվարկ բոլոր ընտրատեղամասերում», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` հայտարարել է, մասնավորապես, Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:
Ընդդիմադիր պատգամավորները հայտարարել են, թե չեն վերադառնա դահլիճ, մինչեւ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը իրենց հետ չքննարկի ընտրությունների արդյունքների կեղծման հետ կապված խնդիրները:
Հոկտեմբերի 11-ի ընտրություններում, պաշտոնական արդյունքներով, համոզիչ հաղթանակ է տարել իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը: