Տնտեսագիտության ասպարեզում Նոբելյան մրցանակը շնորհվեց ամերիկացի գիտնականներին

Տնտեսագիտության ասպարեզում այս տարվա Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի տնտեսագետներ Էլինոր Օստրոմին եւ Օլիվեր Ուիլյամսոնին` տնտեսական կառավարման բնագավառում անցկացրած հետազոտությունների համար։

Էլինոր Օստրոմն առաջին կին տնտեսագետն է, ում շնորհվել է Նոբելյան մրցանակ: