Իրանում մահապատժի են դատապարտվել ընդդիմության երեք կողմնակիցներ

Իրանում մահապատժի են դատապարտվել ընդդիմության երեք կողմնակիցներ, որոնք մասնակցել են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ բողոքի զանգվածային ցույցերին:

Ինչպես փոխանցում է տեղական ISNA լրատվական գործակալությունը` հղում կատարելով Իրանի արդարադատության նախարարությանը, վճիռները կարող են բողոքարկվել: