Ֆիդել Կաստրոն ողջունել է Նոբելյան մրցանակի շնորհումը Օբամային

Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն դրական է գնահատել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային Խաղաղության նոբելյան մրցանակի շնորհումը:

«Ես միշտ չէ, որ կիսում եմ այդ հաստատության [Նոբելյան կոմիտեի] դիրքորոշումը, բայց ստիպված եմ ընդունել, որ ընդունված որոշումը դրական է», - Կուբայի լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է Կաստրոն: