Հայիթիում ՄԱԿ-ի ինքնաթիռի վթարի հետեւանքով 11 մարդ է զոհվել

Հայիթիում վթարի է ենթարկվել ՄԱԿ-ի ինքնաթիռը: Զոհվել են ինքնաթիռում գնտված բոլոր 11 զինվորականները:

ՄԱԿ-ի հաղորդագրության համաձայն, զոհվածները զինվորականներ էին Ուրուգվայից եւ Հորդանանից, ովքեր ծառայում էին ՄԱԿ-ի խաղաղապահ զորախմբում:

Վթարի պատճառները հետաքննվում են: