Թուրքիայի զորքերը Իրաքի հյուսիսում գործողություններ կիրականացնեն եւս մեկ տարի

Թուրքիայի խորհրդարանը հավանությունն է տվել Իրաքի հյուսիսում քուրդ զինյալների դեմ թուրքական զորքերի գործողությունների երկարաձգմանը եւս մեկ տարով:

Թուրքիայի զինված ուժերը Իրաքի հյուսիսում կանոնավոր կերպով գործողություններ են իրականացնում 2007 թվականի հոկտեմբերից: