Բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացան ամերիկացի երեք գիտնականներ

Միացյալ Նահանգներից երեք գիտնականներ` Էլիզաբեթ Բլեքբերնը, Քարոլ Գրեյդերը եւ Ջեք Սզոսթաքը, արժանացել են բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի:

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ` ամերիկացի գիտնականներին հեղինակավոր մրցանակը շնորհվել է ֆերմենտների վերաբերյալ իրենց աշխատության համար: