Սումատրայում փլատակների տակ է մնացել 3 հազար մարդ

Ինդոնեզիայի Սումատրա կղզում անցած չորեքշաբթի տեղի ունեցած կործանարար երկրաշարժից մի քանի օր անց փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Փրկարարները հայտնում են, որ փլատակների տակ կենդանի մարդ հայտնաբերելու հավանականությունը շատ փոքր է:

Իշխանությունների գնահատմամբ՝ փլատակների տակ է մնացել 3 հազար մարդ: