Կարամանլիսը ընդունել է իր կուսակցության պարտությունը ընտրություններում

Հունաստանի վարչապետ Կոստաս Կարամանլիսը ընդունել է իր կուսակցության պարտությունը երեկ անցկացված խորհրդարանական ընտրություններում:

Նախնական տվյալներով՝ իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը զիջում է ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցությանը ավելի քան 7 տոկոս ձայներով: