Երեւանում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները

Չորեքշաբթի երեկոյան Երեւան են ժամանել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան):

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից, այսօր նախատեսված են միջնորդների հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Տարածաշրջան այցի շրջանակներում համանախագահները նախատեսում են լինել նաեւ Բաքվում եւ Ստեփանակերտում: