Հայաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել լիբանանցի պաշտոնակցի հետ

Հոկտեմբերի 1-ից մեկնարկող համահայկական ուղեւորությանն ընդառաջ, նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հետ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հեռախոսազրույցի ընթացքում Լիբանանի նախագահը մեկ անգամ եւս ընդգծել է Լիբանանի ժողովրդի առանձնահատուկ համակրանքը հայ ժողովրդի հանդեպ:

Սերժ Սարգսյանն ու Միշել Սուլեյմանը բարձր են գնահատել երկու երկրների միջեւ առկա բարեկամական սերտ հարաբերությունները` ընդգծելով լիբանանահայ համայնքի ծանրակշիռ ներդրումը հայ - լիբանանյան բարեկամության զարգացման գործում:

Նախագահները մտքեր են փոխանակել նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: