Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաղթանակ է տանում ընտրություններում

Կիրակի օրը կայացած Բունդեսթագի ընտրություններում Գերմանիայի ընտրողների մեծամասնությունը՝ 34 տոկոսը, քվեարկել է երկրի կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած Քրիստոնեա Դեմոկրատական կուսակցության օգտին։ Այսպիսով, Մերկելը հնարավորություն է ստանում երկրորդ անգամ վերընտրվել Գերմանիայի կանցլերի պաշտոնում։

Մերկելի կուսակցության հիմնական հակառակորդի՝ Սոցիալ Դեմոկրատների օգտին քվեարկել է ընտրողների մոտ 23 տոկոսը։