Իրանը ավելացրել է միջուկային վառելիք ստանալու իր կարողությունները

Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, թե ավելացրել է միջուկային վառելիք ստանալու իր կարողությունները:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Սալեհին ասել է, որ նոր ցենտրիֆուգները ավելի կարագացնեն ուրանի հարստացման գործընթացը:

Չնայած գերտերությունների պնդմանը` Սալեհին հայտարարել է, թե Իրանը թույլ չի տա Արեւմուտքին` ստիպելու իրեն դադարեցնել ուրանի հարստացումը: