Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Ռուսաստան

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը այսօր աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։

Մոսկվայում Աբիեւը հանդիպելու է իր ռուսաստանցի պաշտոնակից Անատոլի Սերդյուկովի հետ։ Ապա նա կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կայցելի Լենինգրադյան զինտարածքի կենտրոնակայան։

Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցը Ռուսաստան կավարտվի սեպտեմբերի 24-ին։