Ռասմուսենը ՆԱՏՕ - Ռուսաստան հարաբերություններին նվիրված ելույթ կունենա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը այսօր ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հարաբերություններին նվիրված ելույթ կունենա:

«ՆԱՏՕ եւ Ռուսաստան. նոր սկիզբ» վերնագրված ելույթը Ռասմուսենի առաջին ծրագրային ելույթն է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը ստանձնելուց հետո: