Պայթյուն` Քաբուլում ամերիկյան դեսպանատան մոտակայքում

Այսօր ուժգին պայթյուն է տեղի ունեցել Աֆղանստանում Միացյալ Նահանգների դեսպանատան մոտակայքում:

Քաբուլում ամերիկյան դեսպանատան շենքից ոչ հեռու մահապարտ ահաբեկիչը ռումբ է պայթեցրել, որի նշանակետը, ըստ տեղական իշխանությունների, ոստիկանական մոտակա բաժանմունքն է եղել:

Զոհերի մասին հաղորդագրություններ դեռեւս չեն ստացվել: