Մինսկում երկու տասնյակ ցուցարարներ են ձերբակալվել

Բելառուսի ոստիկանությունը երեկ մայրաքաղաք Մինսկի գլխավոր հրապարակում ցրել է ընդդիմադիրների ցույցը եւ ձերբակալել շուրջ երկու տասնյակ ցուցարարների:

Ընդդիմադիրները ակցիա էին կազմակերպել տասը տարի առաջ անհետ կորած քաղաքական գործիչ Վիկտոր Գոնչարի հիշատակին: