Ճապոնիայի նոր վարչապետ նշանակվեց Յուկիո Հատոյաման

Ճապոնիայի խորհրդարանը այսօր հաստատել է նախկին ընդդիմադիր գործիչ Յուկիո Հատոյամային երկրի վարչապետի պաշտոնում:

Հատոյամայի ղեկավարած ձախ կենտրոնամետ Դեմոկրատական կուսակցությունը անցած ամիս հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում, ինչով ավարտվեց պահպանողական Լիբերալ դեմոկրատական կուսակցության ավելի քան 50 տարվա կառավարումը: