Սերժ Սարգսյան. «Հայաստանը մտել է դժվարին, բայց անհրաժեշտ գործընթացի մեջ»

Հայաստանը մտել է մի դժվարին, բայց անհրաժեշտ գործընթացի մեջ, որտեղ առաջնորդվում է քայլերը լավ կշռադատելու սկզբունքով: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը, Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության` Ծաղկաձորում անցկացվող հաշվետու հավաքի մասնակիցների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ անդրադառնալով հայ - թուրքական երկխոսության թեմային:

«Ոչինչ չանելն ամենահեշտն է: Դժվարն ինչ-որ խնդրի լուծում նախաձեռնելն է եւ այնպես անելը, որ հաջողության հասնես», - նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ասել է Սերժ Սարգսյանը: