Երեւանում մեկնարկել է ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը

Այսօր Երեւանում մեկնարկել է ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Մրցապայքարին մասնակցելու համար Երեւան ժամանած 40 թիմերի շարքում են նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի երիտասարդ ձյուդոիստները։

Մրցելույթի առաջին օրը, ինչպես հաղորդում է ադրբեջանական ANS PRESS-ը, Ադրբեջանի հավաքականի մարզիկ, 66 կիլոգրամ քաշային Ֆագան Էմինօղլուն հաղթանակ է տարել էստոնացի մարզիկի նկատմամբ՝ նվաճելով 1/8 եզրափակիչի ուղեգիր։