Սաբինա Ֆրեյզերը ղարաբաղյան կարգավորման գործընթացի ակտիվացում է կանխատեսում

«Ազատություն» ռ/կ -- Մարկո Պրելեցը (ձախից), Սաբինա Ֆրեյզերը (աջից), արխիվ 16-ը ապրիլի, 2009թ.
Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը ադրբեջանական 1news.az կայքէջի հետ զրույցում հույս է հայտնել, որ առաջիկա ամիսներին հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը զուգընթաց ակտիվանալու է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը։

Սաբինա Ֆրեյզերը նաեւ նշել է, որ մինչեւ սեպտեմբերի վերջ պատրաստ կլինի ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ Միջազգային ճգնաժամային խմբի նոր զեկույցը։