Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան կոչ են անում հետաքննել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի օդուժի հարձակման հանգամանքները

Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան կոչ են արել արագորեն հետաքննել ուրբաթ օրը Աֆղանստանի հյուսիսում ՆԱՏՕ-ի օդուժի հարձակումների հանգամանքները, որի արդյունքում, տեղական իշխանությունների հավաստիացմամբ, առնվազն 95 մարդ է զոհվել, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։

Միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի Քուդուզ նահանգում, որտեղ թալիբներն առեւանգել էին ՆԱՏՕ-ի զորամիավորումների համար վառելիք տեղափոխող երկու բեռնատար մեքենաներ։ Խաղաղապահ ուժերը օդային հարվածով պայթեցրել են առեւանգված մեքենաները։

Արդյունքում, սակայն, ըստ տեղական իշխանությունների, զոհվել եւ մահացու վիրավորվել են նաեւ տասնյակ խաղաղ բնակիչներ։