Ռուսաստանն արգելում է խոզի եւ թռչնի մսի ներկրումը մի շարք երկրներից

Ռուսաստանն այսօրվանից արգելում է խոզի եւ թռչնի մսի ներկրումը Իսպանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Արգենտինայի եւ Չինաստանի մի շարք ընկերություններից։

Ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, նմանօրինակ որոշման պատճառը մսամթերքում արգելված եւ վտանգավոր տարրերի հայտնաբերումն է։