Բախումներ Կոսովոյում

Անցած գիշեր բախումներ են արձանագրվել Կոսովոյի հյուսիսում գտնվող Կոսովսկա Միտրովիցա քաղաքում։

Սերբ եւ ալբանացի երիտասարդները քարկոծել են միմյանց: Հետագայում, ոստիկանական աղբյուրների պնդմամբ՝ Միտրովիցայի ալբանական թաղամասում մի քանի պայթյուն է որոտացել։ Իրավապահները զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդում։