Զորավարժությունների ժամանակ ադրբեջանցի երկու զինծառայող է զոհվել

Նախիջեւանում զորավարժությունների ժամանակ ադրբեջանցի երկու զինծառայող է զոհվել:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ` զրահատեխնիկայի միավորի շրջվելու հետեւանքով զոհվել են ադրբեջանական բանակի պրապորշչիկը եւ պայմանագրային զինծառայողը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում հաստատել են այդ փաստը` հայտնելով, որ տեղի ունեցածի պատճառները պարզվում են: