ՀԴՄ կտրոնների դիմաց գումար ստանալու հերթերը սկսվում են կեսգիշերին

Your browser doesn’t support HTML5

«Տալոնացավ»


Հարկային տեսչությունների Երեւանի տարածքային կենտրոններում հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) կտրոնների դիմաց գումար ստանալու հերթերը սկսվում են կեսգիշերին:

Նախորդ 3 ամիսներին հավաքած ՀԴՄ կտրոնների դիմաց պետությունը գումար է խոստացել, բայց կտրոն ներկայացնողները շատ են, գումար բաժանողները` քիչ, բաժանելու պրոցեսն էլ` երկար: Յուրաքանչյուրի ներկայացրած 50, 100 կամ ավելի կտրոնների գումարները հաշվում են, գնահատում կտրոնի մաշվածությունը, դիմումներ լրացնում ու վճարում գումարները:

Գումարների բաշխումն սկսվել է հուլիսի 1-ից: Առայսօր ՀԴՄ կտրոնների դիմաց բաշխվել է ավելի քան 500 միլիոն դրամ։