Միջազգային լրագրողական կազմակերպությունը Ադրբեջանին կոչ է արել վերջ տալ լրագրողների ձերբակալություններին

Վիեննայում գործող Մամուլի միջազգային ինստիտուտը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերջ տալ ընդդիմադիր լրագրողների ձերբակալություններին ու դատավարություններին։

Միջազգային լրագրողական կազմակերպության հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ադրբեջանական բանտում մահացել է «Թալիշ Սադո» թերթի գլխավոր խմբագիր Նովրուզալի Մամադովը։