«Մարտի 1»-ի հանձնաժողովը իր ամփոփիչ եզրակացությունը կներկայացնի սեպտեմբերին

Մարտի 1-2-ի իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը իր ամփոփիչ եզրակացությունը Ազգային ժողովին կներկայացնի աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի ընթացքում:

Հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չորեքշաբթի օրը հայտնեց, որ զեկույցն ամփոփման փուլում է եւ, թերեւս, կհրապարակվի սեպտեմբերի 14-ից 17-ը: