Ռուսական հիդրոէլեկտրակայանի վթարի զոհերի թիվը հասել է 12-ի

Ռուսաստանի Սայանո-Շուշենսկայա հիդրոէլեկտրակայանում երկուշաբթի առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի զոհերի թիվը նախնական տվյալներով հասել է 12-ի։ 14-մարդ վիրավորվել է, 64 մարդ անհետ կորած է։

Ամբողջությամբ ոչնչացվել են ՀԷԿ-ի երեք էներգաբլոկները։ Վթարի պատճառները ճշտվում են։