Ֆիլիպ Գորդոնը մեկօրյա այցով ժամանեց Բելառուս

Վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ մեկօրյա այցով Բելառուս է ժամաներել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյա` Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը։

Իր այցելությունից առաջ Գորդոնը հայտարարել է. - «Եթե Բելառուսն ուզում է, որ Միացյալ Նահանգները վերացնի այդ երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, պետք է ավելի շատ ազատություններ տա ընդդիմության ներկայացուցիչներին, զանգվածային լրատվամիջոցներին եւ ոչ-կառավարական կազմակերպություններին։