Միացյալ Նահանգները վերսկսում է Վրաստանի զինված ուժերի մարտական վարժանքները

Միացյալ Նահանգները պատրաստվում է վերսկսել Վրաստանի զինված ուժերի մարտական պատրաստվածության բարձրացման վարժանքները։ Ինչպես New York Times պարբերականին փոխանցել են Պենտագոնի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, վարժանքները վերսկսվելու են սեպտեմբերի 1-ից եւ նպատակ են ունենալու ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան նախապատրաստել վրացական զորքերը` Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարի առաքելություն իրականացնելու համար։

Ամերիկյան պաշտոնյաները նշել են, որ ռուսական կողմը տեղյակ է պահվել Պենտագոնի այդ որոշման մասին՝ ապագայում թյուրիմացություններից խուսափելու համար։