Թինա Քեյդենաուն ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնականի պաշտոնում կփոխարինի Մեթյու Բրայզային

ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնում Մեթյու Բրայզային կփոխարինի Թինա Քեյդենաուն։ Այս մասին հայտարարել է Բրայզան` Թբիլիսի կատարած այցի ընթացքում։

Մամուլի հրապարակումների համաձայն, Մեթյու Բրայզան նշանակվելու է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը, սակայն, հերքել է այդ լուրերը։

Քեյդենաուն նախկինում աշխատել է Կոսովոյում` ԱՄՆ դիվանագիտական առաքելությունում։ Ավելի վաղ նա Սարաեւոյում զբաղեցրել է Միացյալ Նահանգների առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը։