«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը վրդովմունք է հայտնել «Ալմա–Աթա Ինֆո» թերթի խմբագրին դատապարտելու առիթով

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը վրդովմունք է հայտնել Ղազախստանում «Ալմա–Աթա Ինֆո» թերթի գլխավոր խմբագիր Ռամազան Յեսերգերովին դատապարտելու կապակցությամբ։

Դատարանը խմբագրին մեղավոր է ճանաչել պետական գաղտնիք հրապարակելու մեջ ու դատապարտել երեք տարվա ազատազրկման։