Դաղստանում փոխհրաձգության հետեւանքով երկու ոստիկան է զոհվել

Դաղստանում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում 2 ոստիկան զոհվել է, 1 ոստիկան ծանր վիրավորվել է։ Միջադեպը տեղի է ունեցել ոստիկանական շրջայցի ժամանակ։

Ոստիկանները ցանկացել են ստուգել կասկածելի ավտոմեքենան, սակայն նրանց մոտենալուն պես գրոհայինները կրակ են բացել։

Պատասխան կրակից սպանվել է գրոհայիններից մեկը, մյուսները դիմել են փախուստի։