Մեհդի Քարուբին տեղեկատվություն է տարածել ընդդիմադիրների նկատմամբ բռնությունների եւ բռնաբարությունների դեպքերի վերաբերյալ

Իրանի նախագահի նախկին թեկնածու Մեհդի Քարուբին իր կայքէջում տեղեկատվություն է տարածել բանտերում գտնվող ընդդիմադիրների՝ ինչպես կանանց, այնպես է տղամարդկանց նկատմամբ բռնությունների եւ նույնիսկ բռնաբարությունների դեպքերի վերաբերյալ։ Քարուբին այս կապակցությամբ նամակով դիմել է Իրանի նախկին նախագահ Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանիին։

Ավելի վաղ Իրանի ոստիկանության պետ Իսմայիլ Մողադդամը հաստատել էր տեղեկությունները, որ Թեհրանի Քահրիզագ բանտի որոշ կալանավորներ ծեծի են ենթարկվել։