Էդվարդ Նալբանդյանը ընդունել է Մեթյու Բրայզային

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխտեղակալ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպմանը քննարկվել են Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Զրուցակիցները անդրադարձել են նաեւ հայ - ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցերի: