Վրաստանում եւ Հարավային Օսիայում մեկնարկում են պատերազմի տարելիցին նվիրված միջոցառումները

Վրաստանում եւ Հարավային Օսիայում այսօր մեկնարկում են հիշատակի միջոցառումները` նվիրված ռուս - վրացական պատերազմի տարելիցին:

Մասնավորապես, Վրաստանում ժամը 15:00-ին կազդարարվի լռության րոպե` ի հիշատակ անցած տարվա օգոստոսյան պատերազմի զոհերի:

Նախատեսված է նաեւ կազմել մարդկանց կենդանի շղթա Գորիից մինչեւ Զուգդիդի: