Ուզբեկստանը քննադատում է Ղրղըզստանում նոր ռազմակայան հիմնելու Ռուսաստանի ծրագիրը

Ուզբեկստանը քննադատել է հարեւան Ղրղըզստանում նոր ռազմակայան հիմնելու Ռուսաստանի ծրագիրը:

Ուզբեկստանի արտգործնախարարության հայտարարության համաձայն` ծրագրվող այդ քայլը կարող է հանգեցնել «արմատական ծայրահեղական» ուժերի ակտիվացմանը եւ ապակայունացնել տարածաշրջանը:

Ղրղըզստանում Ռուսաստանի երկրորդ ռազմակայանը հիմնելու վերաբերյալ համաձայնությունը երկու երկրների միջեւ ձեռք է բերվել անցած շաբաթավերջին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` Բիշքեկում կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում: Համաձայնագիրը կնքվել է 49 տարով:

Առավել հավանական է, որ այդ ռազմակայանը կստեղծվի Ուզբեկստանի սահմանի մոտ: