Ինգուշեթիայում սպանվել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 3 աշխատակիցներ

Ինգուշեթիայում անցած գիշեր սպանվել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 3 աշխատակիցներ. անհայտ անձինք կրակ են բացել ընթացող ավտոմեքենայի վրա:

Ենթադրվում է, որ սա իսլամիստ գրոհայինների հերթական հարձակումն է Ինգուշեթիայում:

Հունիսին նման հետեւանքով ծանր վիրավորվել էր Ինգուշեթիայի նախագահ Յունուսբեկ Եվկուրովը: