ԵԱՀԿ-ի դիտորդները հիասթափված են Ղրղըզստանի ընտրություններից

ԵԱՀԿ-ի դիտորդները այսօր հայտարարել են, որ Ղրղըզստանում նախօրեին անցկացված նախագահական ընտրությունները չեն համապատասխանել հիմնական միջազգային չափանիշներին:

Իր նախնական հայտարարության մեջ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը «հիասթափեցնող» է որակել երեկվա ընտրությունները:

Ըստ ԵԱՀԿ-ի դիտորդների` ընտրությունները ուղեկցվել են «բազմաթիվ խնդիրներով եւ խախտումներով», այդ թվում` քվեատուփերի լցոնումներ, անճշտություններ ընտրացուցակներում եւ բազմակի քվեարկության դեպքեր:

Միջազգային դիտորդները նշել են նաեւ, որ կողմնակալությունը մամուլի լուսաբանման մեջ, ինչպես նաեւ վարչական ռեսուրսի չարաշահումը «անարդարացի առավելություն» են տվել գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Կուրմանբեկ Բակիեւին: