Ռուսաստանում ուղղաթիռի վթարից 6 մարդ է զոհվել

Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում վթարի է ենթարկվել «Մի-8» ուղղաթիռ, ինչի հետեւանքով զոհվել են ուղղաթիռի 8 ուղեւորներից 6-ը:

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ` ուղղաթիռը առավոտյան մեկնել է Վոլգոգրադից, իսկ թռիչքի մեկնարկից երկու ժամ անց կապը նրա հետ կորել է:

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: