Աֆղանստանում վթարի է ենթարկվել ռուսական ՄԻ-8 ուղղաթիռը, զոհվել է առնվազն 16 մարդ

Աֆղանստանի Քանդահար օդանավակայանում, ամենայն հավանականությամբ օդ բարձրանալիս, վթարի է ենթարկվել ռուսական արտադրության ՄԻ-8 մարդատար ուղղաթիռը: Առնվազն 16 մարդ զոհվել է, 5 մարդ վիրավորվել:

Վթարի պատճառները պարզվում են: ՆԱՏՕ-ի պաշտոնյաները բացառել են ահաբեկչության հնարավորությունը:

Ըստ ռուսական «Ինտերֆաքս» գործակալության, ուղղաթիռը պատկանում էր ռուսաստանյան «Վերտիկալ-Տ» ընկերությանը: Զոհվածների ազգային պատկանելության մասին լուրեր չեն հաղորդվում: