Իրանի ատոմային էներգիայի գործակալության նոր ղեկավար է նշանակվել Ալի Աքբար Սալեհին

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը երկրի Ատոմային էներգիայի գործակալության նոր ղեկավար է նշանակել Ալի Աքբար Սալեհիին, ով նախկինում Իրանի բանագնացն էր Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունում:

Գործակալության նախկին ղեկավար Ղոլամ Ռեզա Աղազադեն այդ, ինչպես նաեւ երկրի փոխնախագահի պաշտոնից հրաժարական է տվել երեկ:

Աղազադեն Իրանի ատոմային էներգիայի գործակալությունը ղեկավարում էր դեռ նախկին նախագահ Մոհամադ Խաթամիի օրոք:

Միջազգային հանրությանը բազմիցս կասկածներ է հայտնել Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ` նշելով, թե Իրանը միջուկային զենք է մշակում, թեեւ պաշտոնական Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները: