Պաշտոնական Վաշինգտոնը ցավակցություն է հայտնում «Տու-154» օդանավի աղետի կապակցությամբ

Պաշտոնական Վաշինգտոնը չորեքշաբթի օրը ցավակցություն է հայտնել Թեհրան - Երեւան չվերթն իրականացնող «Տու-154» օդանավի աղետի կապակցությամբ:

«Միացյալ Նահանգները իր ցավակցություններն է փոխանցում այն մարդկանց ընտանիքներին, ովքեր կորցրեցին իրենց կյանքը Թեհրանից Երեւան ուղեւորներ փոխադրող Caspian Airlines ընկերության օդանավի կործանման հետեւանքով», - հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Յան Քելին: