Լեհաստանի նախկին արտգործնախարարը` Եվրախորհրդարանի նախագահ

Այսօր Եվրախորհրդարանի նոր նախագահ է ընտրվել Լեհաստանի նախկին արտգործնախարար Յեժի Բուզեկը:

Բուզեկը նախկին սոցիալիստական երկրներից առաջին պատգամավորն է, որը նախագահելու է Եվրախորհրդարանում:

Ընտրությունից առաջ նա հույս է հայտնել, որ կկարողանա նպաստել Եվրամիության «հին» եւ «նոր» անդամների միջեւ տարբերությունների հաղթահարմանը:

69-ամյա պահպանողական պատգամավորը, ով Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարել է 1997-2001 թվականներին, Եվրախորհրդարանի նախագահ է ընտրվել 736 պատգամավորներից 555-ի կողմ ձայներով:

Բուզեկը ժամանակին անդամակցել է «Սոլիդարնոստ» շարժմանը, որը 1989 թվականին Լեհաստանում վերջ տվեց սոցիալիստական կարգերին: